Մայրդ երազում է քեզ գրկել ,հայրդ կարոտից խեղդվում է, դու հիմա անմահ ես, բայց մենք մահացած․․․Մորիս Խումարյան

Սահմանային լարվածություն

Մորիս Խումարյան Գագիկի,ծնվել է 03.08.2000թ, Երևան քաղաքում,սովորել է 135 դպրոցում,ապա Աճեմյանի անվան համար 2 տարածաշրջանային քոլեջում, ավարտելուց հետո ընդունվել Մանկավարժական համալսարան,ապա զորակոչվել բանակ 2019-ի հունվարի 10 ին,ծառայել է Իջևանի զորամասում, պատերազմը սկսվելուն պես պատրաստ է եղել մասնակցել հանուն հայրենիքի մղվող մարտերին,մասնակցել են թեժ մարտի, թշնամուն տվել մեծաթիվ կորուստներ, հրամանատարի տված նահանջի հրամանից հետո վիրավոր ընկերներին պաշտպանելու համար մնացել և շարունակել են մարտը , մինչ վիրավորներին դուրս կբերեն,ընկերների հետ ընկնում են շրջափակման մեջ, ու ցավոք զ ոհվում հոկտեմբերի 19-ին Այգեհովիտ գյուղում։

Հիմա վիրավոր տղաները կազդուրվել են, հողերը չկան, դիրքերը չկան ,հերոս տղերքը չկան,անմահացել են հանուն հայրենիքի,Փառք քեզ հերոս,

ԱԶԳԴ ո ղբում է կորուստդ,մայրդ երազում է քեզ գրկել ,հայրդ կարոտից խեղդվում է,քույր եղբայրդ անգամ մի պահ չեն կարողանում կտրվել դաժան իրականությունից, որքան երազանքներ անկատար մնաց, Մորոս,բոլորիս սրտերի լույսը խամրեց,վիշտը հաղթում է հպարտությանը,դու հիմա անմահ ես,բայց մենք մահացած,դու լույսերի մեջ մնա,մենք կարոտից խավարով պարուրված,

դու ընտրեցիր Հայրենիք,մենք հավերժ սուգ, Փառք քեզ ,Քո սխրանքը անմահ է,մեր ապրելը մահից էլ վատ,կներեք մեզ տղերք,կներեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *