Գյումրիում ցրտահարությունից մահացության առաջին դեպքն է գրանցվել

Արտակարգ դեպք

Հունվարի 19-ին Գյումրիում գրանցվել է ցրտահարությունից մահացության առաջին դեպքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։

«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը` միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին։

Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ»,- գրել է Թումասյանը։

Նա նշել է, որ մահացած կնոջ հաշվառման հասցեով ոչ ոք իրենց վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, կինը չի ունեցել նաև իր անունով էլեկտրաէներգիա սպառողի կոդ, և, հնարավոր է, փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:

Տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանը հուղարկավորել է «Շիրակ» գերեզմանոցի՝ անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար նախատեսված վայրում։

info-jamanc.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *