2 ամսվա զինծառայող էր…Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, թաքցնելով, որ հրաշքով փրկվել է աթս հարվածից…

Սահմանային լարվածություն

2 ամսվա զինծառայող էր…Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, թաքցնելով, որ հրաշքով փրկվել է աթս հարվածից… հերոս Սասուն Ներսիսյանի պատմությունը

Սասուն Գրենիկի Ներսիսյան. Կապանի մեր անմահացած հերոսը. Ծնվել է 2002 թվականի մարտի քսանմեկին։ Սովորել է Կապանի 13-րդ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սյունիքի տարածաշրջանային քոլեջում եւ դրան կից սովորել վարսահարդարում ու արդեն կայացած վարսավիր էր, որի համար ուրախ էին բոլորը։

Ուրախ ու հպարտ էր Սասունը, էդքան մատղաշ տարիքում գտել էր իր տեղն ու օգնում էր ծնողներին։ Նա շատ ընկերասեր էր, օգնում էր բոլորին, ամենաթույլի կողքն էր միշտ։ Եկավ հայրենիքին ծառայելու ժամանակն ու Սասունը ժպիտը դեմքին

ծառայության անցավ Հադրութում։ Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին անգամ խոսել է մայրիկի հետ , թաքցրել է, որ հրաշքով փրկվել է ԱԹՍ հարվածից։

Բայց առաջ նագիծ մեկնելիս չհաջողվեց փրկվել 2-աթս հարվածից, ու Սասունը անմահացավ պատ երազմի 1-ին օրը , հավերժ մնալով տասնութ տարեկան։

Հավերժ փառք մեր հերոսներին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *