«Վստրեչի Ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա». Կարինե Հարությունյան

Հետաքրքիր

Վստրեչի ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա, իմ ընկերներից մեկն էր դրել իր էջում: Նա եւ եւս երկուսը, երեքն էլ կին, հավանել էին այդ տեքստը: Երեքին էլ հեռացնում եմ:

Պեպելյանին չեմ ճանաչում, իր երգը իմ ճաշակով չէ, առավել եւս հետաքրքիր չէ, թե գրվածը ճիշտ էր կամ սխալ, կամ քանի տոկոսն էր ճիշտ:

Բայց թող ամեն մեկը, որ հավանում է նման տեքստեր, պատկերացնի, որ կարող են մի օր քթները խոթել նաեւ իրենց անձնական կյանք:

Նման տեքստերի հեղինակը նույնիսկ եթե իշխանությունը չէ, ապա ենթադրելի է, որ դրանք խրախուսվում են իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից:

Մտածե՞լ են նրանք, որ մի օր նման բաներ կարող են գրել նաեւ իրենց մասին: Թե՞ մտածում են՝ իրենք սուրբ են:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *