Ով և ինչու է Նիկոլ Փաշինյանին տվել 2012-ին պատգամավոր առաջադրվելու տեղեկանք

Քաղաքականություն

Ով և ինչու է Նիկոլ Փաշինյանին տվել 2012-ին պատգամավոր առաջադրվելու տեղեկանք

Hraparak.am-ը գրում է․ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարց է տալիս՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը:

«Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել էր համաներում եւ պատիժը կրճատվել էր կիսով չափ։ Այսինքն՝ նա պետք է նստեր 3․5 տարի։ Բայց նստել է 1 տարի 9 ամիս։ Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը չլրացած՝ իրեն բաց են թողել։ Ո՞վ է իրեն բաց թողել, ո՞նց են «Արթիկ» ՔԿՀ-ի դռները բացվել և նրան բաց են թողել»,-հարցնում է Զարուհի Փոստանջանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներմամբ ազատ էր արձակվել 2011թ․ մայիսի 27-ին։ Նա 2010-ի հունվարի 19-ին ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչել, 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների ժամանակ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Նույն տարվա մարտին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն որոշել էր համաներում կիրառել եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Եթե հիշում ենք նաև՝ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ փախած էր, և ընդհատակից դուրս էր եկել 2009 թվականի հուլիսի 1-ին ու ներկայացել ՀՀ գլխավոր դատախազություն։

Զարուհի Փոստանջյանի մյուս հարցադրումը՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին տվել 2012-ի ԱԺ ընտրություններին պատգամավորության համար 5 տարվա բնակության տեղեկանք։

«Ոստիկանությունը չպետք է տար այդ տեղեկանքը, որպեսզի նա կարողանար մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գրանցվեր որպես թեկնածու, քանի որ նույն ոստիկանությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի հատել է սահմանը։

Ի դեպ, նույն ոստիկանությունը այդպիսի տեղեկանք չտվեց նույն գործի շրջանակներում փախած Խաչատուր Սուքիասյանին։ Զարուhի Փոստանջյանը պատրաստվում է այս մասին հարցումներ ուղարկել իրավապահներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *