Յուրաքանչյուր երեխայի համար՝ 20 000-ական դրամի չափով օժանդակություն. ինչ նոր որոշում է ընդունվել

Հետաքրքիր

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտնում է․

«Հիշեցնում ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է միանվագ՝ 20,000 դրամի չափով օժանդակություն։

Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ և՛ Արցախփոստի և՛ Հայփոստի բաժանմունքներից։

Հավաքագրված տվյալների համաձայն՝ աջակցությունից քիչ թվով քաղաքացիներ են դեռևս օգտվել։

Շահառուներին հորդորում ենք համապատասխան փաստաթղթերով ներկայանալ և ստանալ ձեզ հասանելիք գումարը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *