Նոստրադամուսի կանխատեսումը՝ սպասվող պատերազմների և Հայաստանի ճակատագրի վերաբերյալ

Աստղագուշակ Հետաքրքիր

Հանգամանորեն ներկայացնելով 20-րդ դարի առաջին երկու աշխարհամարտերի ցնցող պատկերները, անրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքին ու նրանց վախ ճանին`Նոստրադամուսը անցնում է Երրորդ համաշխարհային պատերազմի մանրամասնված նկարագրությանը:

Նա մարգարեանում է, որ Երրորդ համաշխարհայինը «արևելյան ծագում» է ունենալու:

Պատերազմի մեջ կներքաշվեն երկու հիմնական ռազմական խմբակցություններ. Մի կողմից `Ռուսաստանը ( Սլավոնական աշխարհը ) և Ասիայի մուսուլմանական երկրները, մյուս կողմից ` Հայաստանը, քրիստոնեական Եվրոպան եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները (վերջինիս համար Նոստրադամուսը գործածել է «Ամերիկ» անվանաձևը, թեև նա ապրել է Ամերիգո Վեսպուչիից շատ առաջ ):

Ռուս-մուսուլմանական դաշնակցության կողմից Արևմուտքի և նրա դաշնակիցների վրա նետված հրթիռները կազդարարեն երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:

Պատերազմական գործողությունների սկզբնական փուլում հիմնական ընդհարումները տեղի են ունենում 45-րդ և 48-րդ զուգահեռականների միջև, ուր Նոստրադամուսը և նրա երկը մեկնաբանողները, որպես պատերազմական գործողությունների կարևոր կենտրոններ կոնկրետ անուններով հիշատակում են երեք քաղաքներ, դրանք են ( Բորդոն, Ժնևը և Բաքուն ):

(Ժնև Ֆրանսերեն նշանակում է «նոր երկիր, հող», այն գտնվում է 46- րդ հորիզոնականի վրա, որը Ըստ Նոստրադամուսի խոշորագույն հետազոտող Ժան Շառլ դը Ֆոնտբրյունի և այլոց համապատասխանում է այժմվա Բաքվի տարածաշրջանին ): Պատերազմի սկզբնական շրջանում ռուս-մուսուլմանական միացյալ ուժերը իրար ետևից զավ թում են նախ Գերմանիան, Ավստրիան, Անգլիան:( ընդ որում վերջինս ծովի տակից հարվածներ հասցնելով.), ապա` հեղափոխական Իտալիան:

Ի դեպ, որպես սլավոնա-մուսուլմանական միացյալ զինուժի գլխավոր հրամանատար Նոստրադամուսը հիշատակում է ծագումով հայաստանցի մի զորահրամանատարի (grand duc d’Armenie),որը բանակի գլուխ անցած մեկը մյուսի հետևից զավթում է արևմտաեվրոպական երկրները:

Այնուհետև ռուս մուսուլմանական բանակները Սև ծովով ու ցամաքով պատերազմ են սանձազերծում Դալմատիայի (Հարավսլավիա) դեմ (IX, 60. IX, 30):

Արդյունքում` Հարավսլավական (ամենամեծ օդային տորմիղը, դուրս գալով Զարայի նավահագստից, կողոպտում ու ավարառության է ենթարկում Թուրքիայի երկու երրորդը ) (VII, 83): Մյուս կողմից պատերազմ է ծագում Հունաստանի և Թուրքիայի միջև (IV, 38), Ֆրանսիան ռմբակոծում է Ստամբուլը (VI, 85):

Արևմտյան խմբակցության բանակների պատասխան Հաջողություններից կատաղած` ռուս-մուսուլմամական ուժերը հարձակման են անցնում Ֆրանսիայի միջերկրածովյան տարածքներում (III, 82): և ի վերջո, Արևմուտքը ծանր պարտություն է կրում Միջերկրական ծովում (VIII, 21) և Պիրենեյան լեռներում (IV, 94):

(Ֆրանսիայի արքաներից վերջինն ու հզորագույնը ), ըստ Նոստրադամուսի Հենրի 5 կամ Մեծ Լորան ( կամ Ֆեբուս ) մականվանյալ, Ալպյան լեռներում եղող ընդդիմությունը հաղթահարելով շարժվում է դեպի նվաճված Իտալիա, բայց զինուժի սակավության պատճառով այնտեղ մուտք գործել չի կարողանում`Հայաստանի տարածքում գտնվող մեծաթիվ ուժերի պատճառով:

Արևմտաեվրոպական բանակների մի ստվար քանակություն հայկական զորամիավորումների հետ միասին պատերազմ է մղում Հայաստանի սահմանների պաշտպանության նպատակով. «Բանակը կկուտակվի Իրանա-հայկական սահմանին, Արաքսի ափին»:

Ճակատամարտի ընթացքում մեծ Սուլեյմանի զորքը ջախջախիչ պարտություն է կրում (Թուրքական բանակի մասին է խոսքը):

Ընդ որում ըստ Նոստրադամուսի, պատերազմը մղվելու է նաև պատմական Հայաստանի տարածքներում`Սև ծովի ափերին (Տրապիզոն, Ռիզե), Ի դեպ, Նոստրադամուսի բոլոր մեկնիչները,այդ թվում` նաև նրա երկերի լավագույն գիտակ Ժան-Շառլ դը Ֆոնտբրյունը, միաբերան մեկնում են, որ տվյալ դեպքում խոսքը մի պետության մասին է` Փոքր Ասիայի հյուսիսային մասում, Սև ծովի ափերին, որը համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *