Արտակարգ դեպք Մետրոյում…

Արտակարգ դեպք

Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» – «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։

Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։

Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Նյութի աղբյուրը` YN.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *