Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան․ Ինչու է երգչուհի Սոնան բոլորից թաքցնում միլիոնատեր ամուսնուն

Շոու բիզնես

Երբ ամիսներ առաջ հանրությունը լսեց Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին, բոլորը իսկապես շատ զարմացած էին, քանի որ մինչ այդ, ինչպես սովորաբար լինում է, համացանցում նրա և իր ընտրյալի համատեղ որևէ լուսանկար չէր տարածվել,

իսկ խոսակցությունները այն մասին, որ երգչուհին ընտրյալ ունի, շատ կցկտուր էին: Սակայն փաստը մնում է այն, որ երգչուհին փետրվարի 14-ին իսկապես ամուսնացել է` օրինականացնելով իր հարաբերությունները իր ընտրյալի հետ:

Մինչև այսօր երկրպագուները չեն կարողացել վայելել որևէ համատեղ լուսանկար: Ինչպես հարցազրույցների ժամանակ ասել է Սոնան` ամուսնությունը գաղտնի պահելու խնդիր չի եղել։ «Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»:

Սակայն այսքանով հանդերձ, երգչուհին որոշ գաղտնիքներ բացահայտել է` ասելով, որ ամուսինը երգարվեստի հետ կապ չունի, զբաղվում է բիզնեսով: «Ամուսնությունից հետո միայն լավ բաներ են եղել՝ շատ ավելի երջանիկ եմ դարձել։ Կարևորը հետագա կյանքն է։ Ուրախ եմ, որ երկուսս էլ աշխատում ենք, զբաղված ենք լինում և իրար շատ կարոտում ենք»,- նշել է Սոնան:

Քանի որ երգչուհին ամուսնացել է միայն ԶԱԳՍ-ով, նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ցանկություն ունի նաև եկեղեցով պսակադրվելու: Հավանաբար, հենց այդ նպատակով օրերս նա մկտրտվեց և ֆեյսբուքյան իր էջում գեղեցիկ վարդերի լուսանկարներ հրապարակեց` մակագրելով` «Ամենաթանկ նվերը ինձ համար ամուսնուս կողմից»:

Եվ ահա, հենց այդ գրառման մեկնաբանություններին հետևելով, կարելի է մի փոքր էլ ավելի բացահայտել Սոնա Շահգելդյանի ամուսնուն: Դատելով նրա ընկերների և մորաքրոջ մեկնաբանություններից, Սոնայի ամուսինը Նարեկն է:

Եվ թեև, ըստ տարածված խոսակցությունների, Սոնան Նարեկից տարիքով մեծ է, սակայն ինչպես հենց երգչուհին է ասել, տարիքային այդ տարբերությունը ոչինչ չի նշանակում. «Կողքիդ մարդը կարող է տարիքով մեծ լինի, բայց ոչնչից գլուխ չհանի, իրար չհասկանաք… Որ ասեմ` լիդեր եմ, ոչ, բայց ինձ համարում եմ ուժեղ անձնավորություն: Կարծում եմ` կինն իր դիրքերում պետք է մնա, տղամարդն` իր»:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *