Երբ սկսել են հավաքել զոհվածների մարմինները, տեսել են, որ ես չկամ․ Հողը աջ ու ձախ նետելով` փնտրել են դիակս ու երբ մարմինս հանել են հողի տակից, զարմանքով․․․

Սահման

Երբ սկսել են հավաքել զոհվածների մարմինները, տեսել են, որ ես չկամ․ Հողը աջ ու ձախ նետելով` փնտրել են դիակս ու երբ մարմինս հանել են հողի տակից, զարմանքով․․․

Երբ տանկը խփեց, զգացի, որ վրաս ինչ-որ բան է լցվել ահավոր ծանրությամբ, հետո էլ ոչինչ չեմ հիշում։

Տղերքը պատմում են, որ մնացել եմ հողի հաստ շերտի տակ։ Երբ սկսել են հավաքել զոհվածների մարմինները, տեսել են, որ ես չկամ։ Հողը աջ ու ձախ նետելով` փնտրել են դիակս ու երբ մարմինս հանել են հողի տակից, զարմանքով նկատել են, որ շնչում եմ։

Ես մեկ շաբաթ գիտակցության չեկա հոսպիտալում։ Նոր էի աչքերս բացել, մեկ էլ հրամանատարս մտավ պալատ։ Նայեց ինձ ու ժպտաց։

-Մեղրի, ո՞ղջ ես։ Քանի որ Մեղրիից էի, բոլորն ինձ Մեղրի էին ասում։

-Ողջ եմ, հրամանատա՛ր,- ասացի։ Հետո հրամանատարս պատմեց, թե ոնց են ինձ արյունլվա հանել հողի տակից։ Որոշ ժամանակ հոսպիտալում բուժվելուց հետո վերադարձա ճակատ։ Ինչ ասես չեմ տեսել։ Երկրորդ անգամ բեկորային վիրավորում ստացա՝ ցնցակաթված։ Հիմա կակազում եմ հուզվելիս։

Հաղթե՞լ եմ, թե՞ պարտվել։ Իհարկե, հաղթել եմ։ Գուցե ինչ-որ մեկն ասի, որ նրանք են հաղթել, ովքեր պատերազմի ժամանակ թիկունքում սեփականաշնորհում էին ընկերներիս արյան գնով պաշտպանած հայրենիքը ու այսօր ապրում են դղյակներում։

Ինձ համար նրանք պարտվել են։ Իմ երկրի Հաղթանակը «Եռաբլուրում» պիտի փնտրել։ Ես դեռ սահմանին եմ՝ առաջնագծում: Ու Հաղթանակը 300 մետր բարձրության վրա է՝ իմ դիրքում. գլխիս վերև՝ կապույտ երկինք, ոտքերիս տակ՝ քուլա-քուլա ամպեր, դիմացս՝ թշնամին, թիկունքում՝ իմ ժողովուրդը:

Ու ես ինձ հաղթանակի կոթող եմ զգում այդ բարձունքի վրա։

Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/80809.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *