Փրկել է 25 զինվորի կյանք, գրավել բարձունքը. նպատակին հասնելուց հետո զանգահարել է տուն և հորը հուզված ավետել՝ վրեժը լուծված է, սարը վերցրել են

Սահմանային լարվածություն

Գոռ Վարդանի Երմալովյանը՝ Կեսարացի Գոռը, ծնվել է 2001թ. հունիսի 29-ին։ Դեռ մանկուց տարբեր մարզաձևերից լուրջ հաջողություններ է արձանագրել, արժանացել մեդալների, բայց նրա կատարյալ հաղթանակն ու մեծագույն պարգևը եղել է Արցախում անցկացված մրցաշարի առաջին պատվավոր հորիզոնականը։Աստվածապաշտ էր Գոռը, կամեցող, բարեպաշտ, ծնողասեր, շատ համառ էր իր նպատակների մեջ. ծառայության էր մեկնել 2019թ., ծառայում էր Կուբաթլուի զորամասում:

Երբևէ չի բողոքել ծնողների կամ հարազատների հետ խոսելիս, միշտ բարձր տրամադրություն է ունեցել։

«Իմ մոտ ամեն ինչ թույն ա, հանգիստ եղեք»,- հեռախոսազրույցների ժամանակ ասում էր Գոռը:Պատերազմի ընթացքում իր ընկեր բժիշկ Արտյոմ Բաբայանի հետ փրկել է տասնյակ զինակից ընկերների կյանքը՝ առանց վայրկյան իսկ նահանջելու։ Փրկել են 25 զինվորի կյանք՝ շուրջ 140 կմ դեգերելով թշնամու ենթակայության տակ գտնվող տարածքում…

վերջապես հաջողվել է գտնել զինակից ընկերներին, հասցրել են հիվանդանոց և փրկել նրանց կյանքը։Գոռը զրահամեքենայի վարորդ էր, բանակի գերազանցիկ, արժանացել է բազմաթիվ շքանշանների: Ասում էր՝ պիտի գնամ՝ քառօրյայից վրեժ ունեմ լուծելու:

Հոկտեմբերի 3-ին բարձունքի վրա գտնվող կարևոր դիրքերի ուղղությամբ գրոհելու ժամանակ շատ թեժ մարտեր են ընթացել: 3 օր չի զանգել տուն: Նպատակին հասնելուց հետո զանգահարել է տուն և հորը հուզված ավետել՝ վրեժը լուծված է, սարը վերցրել ենք։Նրա խոսքերն էին. «Ավելի լավ է մահից վախենալով կռվի գնաս, քան վախենալով ապրես»:Գոռն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքից է, աշխատել է համայնքի ոռոգման ջրի մատակարարման բաժնում:

Հոկտեմբերի 15-ին հերթական մարտի ժամանակ Գոռն իր 6 ընկերների հետ նահանջ հրամանին չի ենթարկվել և անմահացել է Ջաբրայիլի թեժ կետերից մեկում։ Փառք ու պատիվ Հերոսին և հերոսածին Մորը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *