“Որդուդ տվիր հայրենիքիդ, Որ հայրենիքդ նորից որդիներ տա.” որդեկորույս Դավիթ Ամալյանի անասելի հուզիչ ելույթը Եռաբլուրում

Տեսանյութեր

Եռաբլուրում գիշերը շատ մարդաշատ էր ու թախծոտ: Շատ-շատերը եկել էին իրենց ընտանիքի անդամների հետ հայրենի հողերի համար անմահացած հերոսների շիրիմների մոտ Ամանորը դիմավորելու: Այստեղ էին նաև որդեկորույս ծնողները:

Որդեկորույս ծնողների շարքերում էր նաև ԴավիթԱմալյանը: Նա իր մասնակցությունն էր բերել կազմակերպված խիստ խորհրդանշական համերգին, որը նվիրված էր մեր անմահացած նահատակների թանկագին հիշատակին:

Որդեկորույս հայրը՝ արցունքն աչքերին, երգում էր մի երգ, որն իրենից շնորհակալությունների մի ամբողջ շարք էր ներկայացնում: Տեսարանն անչափ հուզիչ էր ու ազդեցիկ: Դավիթ Ամալյանի որդին մեկն է մեր անմահացած հերոսներից:

Հայրենասեր երգչի կատարումն իր սոցհարթակում կիսվել է Անի Խաչատրյանը՝գրելով. «Որդուդ տվիր հայրենիքիդ, Որ հայրենիքդ նորից որդիներ տա. Դավ, իմ թանկ Դավ…»

Դավիթ Ամալյանի ելույթը հայ ոգու անպարտելիության ևս մեկ հզոր ապացույց է: Նա կատարումից հետո հեռանում է՝ ձեռքը թափ տալով: Որդեկորույս հոր անասելի հոզիչ ելույթը՝ Եռաբլուրի սյուների ներքո՝ կարող եք ոնկնդրել ստորև:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *