«Լսի՛, Նիկո՛լ.. » Գոռ Վարդանյանի չափազանց կոշտ հայտարարությունը

Քաղաքականություն

Դերասան, Դուքենդո ամերիկյան մարտարվեստի վարպետ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը հայալեզու և անգլալեզու ֆեյսբուքյան գրառումներ է կատարել ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Լսի՛ր, Նիկո՛լ, Տեղ գյուղից այն կողմ Արցախն է, նույն Հայաստանն է, այլ ոչ թէ Ադրբեջանը։ Ու երբեք չմոռանաք բոլոր մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ հանուն ազատ Արցախի ու հզոր Հայաստանի։

Գոռ Վարդանյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 12-ին, Երևանում: Սովորել և ավարտել է Մասիսի N1 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել և ավարտել է Նոր Խարբերդի երաժշտական դպրոցը: 1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն ֆակուլտետը:

Աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում: 2000 թվականին մասնակցել է մանկավարժ-հոգեբանի տարբեր դասընթացների:

Սովորել և ավարտել է Երևանի «Ալաշկերտ» իրավաբանական համալսարանը՝ ստանալով իրավաբանի որակավորում: Մասնակցել է բազմաթիվ հակաահաբեկչական սեմինար- դասընթացների: 2002 թվականին ստեղծել է թիկնապահական և անվտանգության մասնագիտացված դպրոց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *