Հրդեհ Երևանում․ այրվել են ավտոմեքենաներ

Արտակարգ դեպք

Հրդեհ Երևանում․ այրվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի թիվ 7ա շենքի բակում այրվում է չշահագործվող ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։36-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել են «Lincoln» մակնիշի չշահագործվող 3 ավտոմեքենաներ։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *