Բացառիկ մանրամասներ երեկ գտնված վեց զինծառայողների մասին

Սահմանային լարվածություն

Մեր օրերում ամենից անհրաժեշտը, թերևս, լավ տեղեկատվությունն է: Նմանօրինակ մի հրաշալի լուր հայտնվեց երեկ կիրակնօրյա լրահոսում: Արցախի նախագահը հայտնել էր, որ յոթանասունօրյա անհայտությունից հետո գտնվել են վեց զնիծառայողներ:

Զինծառայողներին գտել են ռուս խաղաղապահները: Նրանք փոխադրվել են հիվանդանոցներ՝ վերականգնողական բուժումների: Զինծառայողներից մեկը դերասանուհի Իրինա Այվազյանի եղբայրն է՝ Արսենը:

Գտնված զինծառայողների մեկ ուրիշը՝ Ռուսլան Թումանյանը, մեկ այլ դերասան Վարուժան Մարգարյանի հարազատն է: Նրանք միմյանց հետ հեռախոսով խոսել են, Վարուժանը տեղեկացել է, որ եղբայրը լավ է:

Օգտատերերից Անդո Օհանյանն էլ իր սոցհարթակում գրել է. «Աչքերիս չեմ հավատում. անունները գրել եմ ու դաժե մտքովս չէր կարա անցներ, որ էդ 6 գտնված զինվորից մեկը մեր Արթուրնա, ցավդ տանեեեեմ: Աչքներդ լույս, Ծաղիկ տոտաս»:

Այսպիսի հրաշքի նմանվող լուրերի անհրաժեշտությունն իսկապես կա հանրային շրջանակներում: Բոլորն են ոգևորվել և ուրախացել այս տեղեկությամբ՝ ցանկանալով, որ նման լուրերը շատ լինեն:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *