Ողբերգական ավտովթար Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 30-ամյա կինը մահացել է

Արտակարգ դեպք

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 65/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռոմիկ Հարութունյանի վարած KIA մակնիշի և 35-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Ա. Հովհաննիսյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված, Երևանի բնակիչ, 35-ամյա Ավագ Աբրահամյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Լուիզա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում Լ. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Մինասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիոտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ռ. Հարությունյանը ծառայում է Ոստիկանության զորքերի N զորամասում՝ որպես ՀՆՍ խմբի հրամանատար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *