Ժամեր առաջ ով է գաղտնի թռիչով Բաքվից ժամանել Երևան. ինչ կասկածելի խաղ է տեղի ունենում

Սահմանային լարվածություն

Ուշադրություն. հոդվածը ներկայացված է այն տարբերակով, ինչպես այն եղել է սկզբնաղբյուր կայքում: Հոդվածում տեղ գտած մտքերը կարող են չհամընկնել կայքի լրագրողների և ղեկավարության կարծիքի հետ: Հոդվածը կարդացեք ստորև.

Politik.am-ը գրում է․«Երբ պա տերազմից առաջ ադրբեջանական պետական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի բանակցություններ են եղել, որը սկսել է հայկական կողմի նախաձեռնությամբ` շատերը չհավատացին, որ սա հավանական տեղեկատվություն է։

Պատերազմը սակայն փոխել է իրերի դրությունը։ Կեսգիշերին դա վաճանական փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանից սպասելի է ամեն բան։ Ու հիմա շատերը կարծում են, որ Ալիև-Փաշինյան գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։

Նման պնդումներ անողների օգտին է խոսում այն հանգամանքը, որ պ ատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամբարտավան պահվածքին, անգամ այն դեպքում, երբ թ շնամական երկրի ղեկավարը իր վրա մատ էր թափ տալիս։

Այսօր արձանագրված փաստը նոր կասկածներ է առաջ բերում։ Ժամեր առաջ Բաքվից Երևան է եկել (արդեն վերադառնում է) մասնավոր մի ինքնաթիռ։ Առաջին անգամ է, որ Բաքու-Երևան ուղիղ թռիչք է իրականացվում։ Բիզնես դասի ինքնաթիռը պարզ է շարքային որևէ մեկին չի, որ բերում է Երևան։ Ու հիմա հարց է առաջանում, թե ինչ են պայմանավորվում Բաքուն և Երևանը, որ այցի անհրաժեշտություն է առաջացել, գուցե նաև փոխադարձ այց

Փաշինյանը ակնհայտորեն կասկածելի խաղի մեջ է մտել, որ կարող է տխուր վերջաբան ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության, գուցե նաև գոյության իմաստով։ Այս պարագայում հանրությունը պարտավոր է աջակցել ընդդիմությանը, որպեսզի ժամ առաջ վարչապետի պաշտոնից հեռացվի Նիկոլ Փաշինյանը»։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *