Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի եղբայրը` Ալբերտ Ալեքսանյանը ևս տուն է վերադարձել. տեսանյութ

Շոու բիզնես Սահմանային լարվածություն

Արցախյան պատերազմը, որ ընդամենը վերջերս է ավարտվել, մեզ ստիպեց վերարժևորել կյանքն ու մեր հարազատների գոյությունը: Մենք ավելի զգայուն և ուաշդիր, անհամբեր ու սիրառատ դարձանք, սկսեցինք սրտի տրոփյունով սպասել դիրքերում գտնվող մեր հարազատներից նորությունների:

Այս ծանր օրերին յուրահատուկ ուրախություն են պարգևում դիրքերից կարճաժամկետ արձակուրդի եկող մեր զինվորները:

Նրանց վերադարձն անչափ սպասված է, գալստյան փաստը՝ անբացատրելի հուզիչ: Այս հուզառատ ապրումներն է ունեցել նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ու նրա մայրը:

Նրա եղբայրը՝ Ալբերտ Ալեքսանյանը, ևս դիրքերից այս օրերին վերադարձողների շարքերում է: Նա ևս որոշել է անակնկալ այցով ուրախացնել հարազատներին: Ալբերտը տուն է եկել ծաղկեփնջով:

Նրան դիմավորող մայրը երկար ժամանակ չի կարողանում զսպել և կառավարել հույզերը: Նա պարզապես չի կարողանում թողնել որդուն իր կարոտած գրկից:

Մարիամ Ալեքսանյանի եղբոր վերադարձի հուզառատ ու գեղեցիկ պահը ներկայացնող նկարահանված փոքրիկ նյութը կարող եք դիտել ստորև:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *