Գորիսի քաղաքապետի տեղին մտահոգությունը․․․հարցեր, որոնց պատասխանները դեռևս տրված չեն

Հետաքրքիր

Մեր երկիրը պետք է զինվի, իսկ երկրի ղեկավարը պետք է կոնկրետ այնպիսի մարդ, որը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: «Միայն զինվորի պատրաստ լինելը քիչ է, պետք են քայլեր, զինվորը պետք է մեկ քայլ ավելի զինված լինի, քան թշնամին: Ես մարդկանց այն դասին եմ պատկանում, որ չեն կարծում թե անհնարին բան կա, ամեն ինչն էլ հնարավոր է, կարող է լինի: Այս կառավարությունը, գոնե այս ժամանակահատվածում, ակնհայտ ցույց տվեց, որ չի տիրապետում իրավիճակին:

Պետական բոլոր ապարատները, բացի Տարածքային կառավարման նախարարությունից ձախողվել են, բոլորն անխտիր: Ես, եթե ներկայացնեմ, թե Գորիսի համայնքապետարանն ինչ խնդիրներ է վերցրել իր ուսերին՝ ակնհայտ կդառնա, որ ձախողվել են: Եղել են դեպքեր, երբ մեր համայնքապետարանի տիրույթում չի եղել խնդրի լուծումը, բայց մենք այն վերցրել ենք մեզ վրա: Ու այդպես միայն մեր քաղաքապետարանը չի եղել, Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետարաններն առանց բացառության, բոլորն էլ մեծ ծավալ են վերցրել իրենց ուսերին ու կատարել այդ աշխատանքները»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը

Հարցին՝ ձախողումներն ինչի հետևանք են եղել, իշխանության ամենամեծ թերացումները, որոնք են, Առուշանյանը նախ մատնանշեց իրավիճակին չտիրապետելը, երբ մարդը չգիտի իր աշխատանքը, բնական է, որ կձախողի: «Ձախողեցինց հենց մեկը նրա համար, որ մեր «Եկեղեցու պատմություն» առարկան հանում ենք դասագրքերից: Եթե իրավիճակի մասին խոսենք գլոբալ, տպավորություն է՝ մեր քաղաքացիները դեռ այս իրավիճակն ամբողջությամբ չեն մարսել, մարդիկ դեռ չեն պատկերացնում՝ ինչ ենք կորցրել, ինչպիսի արժեքներ ենք կորցրել»,- ասաց նա:

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունը որքանով է վերահսկում սահմանները գծելու հարցը, ինչո՞ւ է այսօր խաղաղ բնակչությունը բանակցում ադրբեջանցիների հետ, Առուշանյանը պատասխանեց, որ կան մարդիկ, որոնք ընդհանրապես ոչնչի հետ կապ չեն ունեցել, բայց այսօր գովասանքների են արժանանում: Նրա խոսքով՝ ամեն դեպքում բանակային առաջին կորպուսի հրամանատարն հետ ամեն բան անում է:

«Ուզում եմ հատուկ ընդգծել Մելիքսեթ Պողոսյանին, ով աշխարհազորայինի հրամանատարն է և ունի շատ փառահեղ անցյալ 3 պատերազմներում էլ, բոլորիս ջանքերով համատեղ են լինում այդ բանակցությունները, որտեղ կարիք լինում է, բայց այստեղ պետք են մարդիկ, որոնք փորձ ունեն: Հիմա անուն ենք դրել, թե GPS-ով քարտեզ ենք գծում, այդ հողի վրա դարեր ի վեր հազարավոր հայեր իրենց կյանքն են տվել, ինչպե՞ս ենք մենք հիմա վերաբերվում դրան: Չկան մասնագետներ, ինչո՞ւ չեն գալիս տեսնենք էդ 70-ական թվականների քարտեզով ինչպե՞ս է եղել, ում մոտ են այդ քարտեզները, ով պետք է զբաղվի, ով պետք է լինի բանակցողը: Մենք դիվանագետ չենք և բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, որոնց մասին մենք՝ որպես քաղաքացիներ, տեղյակ չլինենք»,- նշեց նա:

Առուշ Առուշանյանը նկատեց, որ ստորագրված փաստաթղթում, որքանով ինքը հասկացել է, ասվում է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են փաստաթղթի ստորագրման պահին, սակայն այդ մարդիկ այդ հատվածի համար հերոսական մարտեր են մղել, ինչպե՞ս ենք այդ հատվածները թողնում ու գալիս:

Նա պարզաբանեց, որ իր ասածն այն չէ, թե ՊՆ-ն չի հսկում: «Դիվանագետները ՊՆ ենթակայության տակ չեն, չի կարող այդ աշխատանքը թողնվել միայն ՊՆ-ի մասնագետի ու համայնքի վրա ու դրանով սահմանափակվի: Այնպիսի տպավորություն է, որ մենք այս ամեն ինչին լուրջ չենք նայում, մենք նկատի ունեմ որոշ հայերի: Նույն Շուռնուխ գյուղը, եթե այդկերպ է բաժանվելու, ստացվում է մի հատվածը մնում է Ադրբեջանին, նույն Որոտանում ստացվում է մի քանի մետր հեռավորության վրա է լինելու թշնամին»,- շեշտեց նա և հավելեց, որ սյունեցիները պատրաստ են մեկ սմ-ի վրա էլ իրենց հողը պաշտպանել, ուղղակի խաղաղ բնակչի կյանքն է վտանգված, թշնամին էլ չգիտենք, թե ամեն հաջորդ օրն ինչ է նախատեսելու կամ ինչ մտքեր ունի:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *