Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել 2600 բնակիչ

Այլ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, գրում է, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական:

«2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», – նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի՝ փախստականներ տեղափոխող ավտոբուսների անվտանգ երթևեկությունը շփման գծում ապահովում են ռուս զինծառայողները:

Նշենք, որ նոյմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *