«Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում նման դեպք» Գագիկ Սուրենյան

Հետաքրքիր

Այս տարվա մեկնարկը որքան էլ ցուրտ կլիմայական պայմաններում է սկսվել, այնուամենայնիվ փետրվարյան օրերը բավականին ջերմ են ու գարնանաբույր։ Տաք եղանակը, բնականաբար անհետևանք չէր կարող մնալ բնության, ծառերի համար։

Օրեր առաջ Գագիկ Սուրենյանը նախազգուշական հրապարակում էր արել՝ գրելով, որ գյուղացիները չշտապեն ու չսկսեն ծառերի էտը, քանի որ առաջիկայում՝ փետրվարի երկրորդ կեսին, սպասվում են առավել ցուրտ օրեր։

Այսօր Գ․ Սուրենյանը մի նու և ուշագրավ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ծաղկելի ծիրանի ծառը։ Հայտնի օդերևութաբանը գրել է, որ սա իր քսան տարվա գործունեության ընթացքում իր տեսած բացառիկ դեպքերից է։

Նա գրել է․ «Ես արդեն 20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, և չեմ հիշում մի դեպք, որ փետրվարի կեսերին հանրապետության որևէ կետում ծիրանենին ծաղկեր»։

Ապա տեղեկացրել է, որ կադրն արվել է Սյունիքի Նռնաձոր համայնքում, իսկ լուսանկարի հեղինակը Մկրտիչ Բոյաջյանն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *