Նոր որոշում. ինչ պետք է պարտադիր իմանան ամուսնանալ պատրաստվող զույգերը

Հետաքրքիր

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են այն դեպքերը, որոնց պարագայում աշխատողը գործատուից կարող է պահանջել չվճարվող արձակուրդ: Աշխատողի պահանջով ամուսնության համար տրամադրվում է երեք աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի՝ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է` հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը.

հաշ մանդամ աշխատողին կամ ընտանիքի հի վանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում. ամուսնության համար` 3 աշխատանքային օր. ընտանիքի մա հացած անդամի թա ղ ման դեպքում` ոչ պակաս 3 օրից. իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան 4 չորս օր։

Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ:

Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *