«Մինչև ամուսնանալը պետք է վայելել ժամանակը». Իրինա Այվազյանը` սիրո, ներելու և առաջին աշխատավարձի մասին

Շոու բիզնես

Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Իրինա Այվազյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց  հետո առաջինը հեռախոսիս եմ նայում: Իմ իդեալական հանգստյան օրը ծովափին է:

Ֆիլմը պետք է դիտել ինչ-որ մեկի հետ: Երգը, որը կարող եմ անվերջ լսել  Alphaville-Forever young-ն է:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ դոլարի փոխարժեքի մասին ինֆորմացիա: Առանց համացանցի կյանքը շատ հետաքրքիր կլիներ:

Քչերը գիտեն, որ ես քնում եմ շունիկի նման` փորի վրա և ձեռքս փորիս տակ, ունեմ ֆոբիա բարձրությունից և շատ էմոցիոնալ եմ: Առաջին աշխատավարձս  80.000 դրամ էր:

Գաղտնի հոբբիս նկարելն է: Ամենաթանկ իրը, որը գնել եմ` աշնանային երկարաճիտ կոշիկներն են` 50. 000 դրամով:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել անկեղծությունը: Վանել` ցուցամոլությունը:

Զայրանում եմ, երբ հավաքված մազերս քանդում են կամ գլխարկս հանում: Երբեք օդապարիկով չեմ թռչի:

Չեմ ների սուտը: Կներեմ, եթե նախապես ճիշտն ասեն:

Եթե հնարավորություն ունենամ անցյալ հետ գնալու… չեմ գնա: Ինձ շատ է ծիծաղեցնում ցանկացած մանրուք:

Երջանիկ լինելու համար պետք է ազատություն: Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում:

Անպատասխան սերը չգիտեմ ինչ է: Դիմացինի սիրուն արժանանալու համար պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս:

Մինչև ամուսնանալը պետք է վայելել ժամանակը: Կամուսնանամ, եթե սիրելիս առաջարկություն անի:

Մարիամ Խաչատրյան

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *