Ես նույնիսկ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ կապ հաստատել ու հասկանալ, թե ինչու… Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդուն մեդալ չշնորհելու մասին

Սահմանային լարվածություն

Ես նույնիսկ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ կապ հաստատել ու հասկանալ, թե ինչու… Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ որդուն մեդալ չշնորհելու մասին

Tert.am-ը գրում է. Արցախի քառասունչորսօրյա պատե րազմի օրերից հայտնի լուսանկարի տղային՝ Ալբերտ Հովհաննիսյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետք է շնորհվեր «Արիության համար» մեդալ, որը մինչ օրս չի շնորհվել ընտանիքին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

«Մինչ այսօր մեդալը չի հանձնվել մեզ ու կա միայն հրամանագիրը: Մեդալը չի շնորհվել, իսկ ես նույնիսկ ցանկություն չունեմ ինչ- որ մեկի հետ կապ հաստատել ու հասկանալ, թե ինչու ամիսներ հետո հետմա հու մեդալը չի շնորհվել»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի ութին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում արեց հրապարակում, որտեղ նշված էր,

որ Արցախը բարձր է գնահատում հերոսի սխրանքը, և Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *