«Իմ Գուրգենը միշտ ապահովում է իմ լավ տրամադրությունը»․ կնոջ խոստովանությունը Գուրգեն Դաբաղյանի մասին

Շոու բիզնես

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, Ինստագրամի իր էջում ուրախ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և խոստովանություն արել նրա կողքին միշտ լավ տրամադրություն ունենալու մասին։

«Իմ Գուրգենն իր պոզիտիվով և կատակներով միշտ ապահովում է իրեն շրջապատող մարդկանց, այդ թվում՝ իմ լավ տրամադրությունը։ Նրան ճանաչողները դա կփաստեն»,– գրել է նա։

Նշենք, որ զույգը երեխայի ծննդի շրջանում գտնվում էր Մոսկվայում, հիմա կրկին Երևանում են։ Լուսանկարներն էլ արվել է երևանյան զբոսանքի ժամանակ։

Ի դեպ, վերջին շրջանում Գուրգենն էլ շատ հաճախ ընտանեկան հրապարակումներ անում։ Օրերս նա դստեր հետ լուսանկարներ էր հրապարակել և գրել․

«Ասում են՝ հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ո՞նց ա լինում հրաշքը, հ՞ն։ Աստված պահի բոլոր հրաշքներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *