Վիրավոր որդին հայտնվել էր չեզոք գոտում, մայրը երեկ ամիս սպասում, աղոթում ու հավատում էր նրա վերադարձին, բայց մահվան գույժը ավելի շուտ տեղ հասավ՝ Անդրանիկը զոհվել է

Սահմանային լարվածություն

Դեռ հունվարին ArmLife.am-ը նյութ հրապարակեց. «Որդին վիրավոր հայտնվել է չեզոք գոտում. մայրը մինչ օրս փնտրում է իր զինվորին» վերտառությամբ

Բոլորն էին սպասում, որ Անդրանիկը վերադառնալու է, բայց մարեց վերջին հույսը: 18-ամյա զինվորը զոհվել է, նրա մարմինը հայտնաբերել են.. «Մոտավոր մեկ տարի առաջ Facebook-յան հարթակում ընկերության հայտ ստացա.մի անծանոթ կին էր հայտ ուղարկել և ես,չգիտես ինչու, ընդունեցի նրա ուղարկած հայտը։Հետևում էի նրա հրապարակումներին.տղայի ծնունդն էր,պարում էին,անդադար պարում էին բոլորով։ Անցան ամիսներ՝տղայի բանակի քեֆն էր մայրը նորից հրապարակում արեց.պարում էին,ուրախանում էին իրենց որդու հետ։ Տղան անցավ ծառայության,նորից նկարներ տղայի բանակային կյանքից։

Պատերազմ սկսվեց և հանկարծ մի օր էլ տեսա,որ այդ նույն կինը նորից տղայի նկարներն է տարածում,ուղղակի այս անգամ գրված էր.«խնդրում եմ տարածեք՝տղայիս գտնենք.Նոյեմբերի 6-ին է վերջին անգամ զանգել,ասում են վիրավոր է»։

Չեմ կարող բացատրել՝ ինչ էի զգում այդ պահին,ես տեսել էի նրանց կյանքում կատարվելիք բոլոր ուրախ իրադարձությունները,տեսել էի՝ինչպես են բանակ ճանապարհում իրենց տղային,բայց այժմ տեսնում եմ,որ նրանց տղան չկա՝Անդրանիկը չկա…օրերն անցան դարձան ամիսներ,բայց մայրը չէր հանձնվում,անդադար փնտրում էր՝հույսով,որ գտնելու է իր Անդրանիկին։Մոտավոր 3 ամիս ոչ մի լուր…Անհետ կորած էր Անդրանիկը:

Ես ևս մտածում էի, որ Անդրանիկի մոր կողմից ևս մեկ հրապարակում կտեսնեմ,որտեղ այդ կինը կգրի,որ գտել է իր որդուն,բայց…Երեկ,ուշ ժամի, որոշեցի Facebook-իս տիրույթ մուտք գործել։ Երանի մուտք գործած չլինեի…Եվս մեկ հրապարակում Անդրանիկի մոր կողմից. Անդրանիկի մարմինն էին գտել…Անդրանիկը անմահացել էր,հերոսացել էր։

Անասելի ցավ էի զգում.ես տեսել էի Անդրանիկի հետ կապված բոլոր իրադարձությունները։Հարազատ էին դարձել նրանք ինձ,թեև չէի ճանաչում միևնույնն է ուրախանում էի իրենց հրապարակումներով,տխրում էի իրենց հրապարակումներով…

Աստված հոգուդ թող հանգստություն բերի Հերոս ջան,մեր սպասելիքները չիրականացան,բայց հույս ունեմ երկնային կյանքում կգտնես քո հանգստությունը Անդրանիկ ջան։Համբերություն ընտանիքին»,-գրում է օգտատերերից մեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *