Կուզեի էլի անուշադիր դիմացդ նստեի ու գրածդ «նույնիսկ լինզաներդ քեզ չի փրկում» տողերից գլուխս բարձրացնեի ու էս ժպիտդ նորից տեսնեի

Սահմանային լարվածություն

Մանե Արզումանյանն Ալեն Մարգարյանի տարեդարձի առիթով գրում է․ «Մեր ծնունդներին մագնիսի էջանիշներ իրար նվիրելը սովորություն էր դարձել, յոթ տարի էր՝ իրար էջանիշներով էինք ուրախացնում։

Մտածում եք՝ փոքր բան է չէ՞, բայց էնքան կուզեի էսօրվա առածս էտ 5 սանտիմոտրանոց հիմար նկարներով մագնիտը փոխանցեի քեզ, ոչ թե ժամ որոշեի գերեզմանիդ կողքը դնելու համար։

Ալ, էնքան կուզեի առաջիկա քննությանս, ոնց որ միշտ, դուխ տվողը դու լինեիր։ Էնքան կուզեի նորից հետդ հռհռայի նրա համար, որ Թումո հարյուրավոր երեխեք ունես, ու բազմազավակ հայր ես, չնայած որ ասում էիր՝ «նորմալ համբուրվել չգիտեմ, ինձնից ինչ հայր»։

Կուզեի էլի անուշադիր դիմացդ նստեի ու գրածդ «նույնիսկ լինզաներդ քեզ չի փրկում» տողերից գլուխս բարձրացնեի ու էս ժպիտդ նորից տեսնեի։

Ես նույնիսկ երդում տվեցի, որ թեկուզ երկրի մյուս ծայրի երկրում լինես, քեզ միշտ կհիշեմ, բայց պատրաստ չէի քեզ երկինք ուղարկել, պատրաստ չէի։ Ծնունդդ շնորհավոր, տղես, դու միշտ կաս»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *