Սա 1 մլն դոլարանոց միջոց է. հենց իմացա, թե հարևաններն ինչու են ընկույզ եփում, ես էլ նույնը արեցի

Օգտակար

Հունական ընկույզի օգտակարության մասին լեգենդներ են շրջանառվում ժողովրդական բժկության մեջ: Խթանում է գլխուղեղի աշխատանքը: Հունական ընկույզում պարունակվող մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպային թթուները մասնակցում են գլխուղեղի բջիջների ձևավորմանը:

Ավելի լավ ոչինչ չկա ստամոքսի գործունեությունը պահպանելու համար, քան նախաճաշի և ճաշի միջև ընկույզ ուտելը, քանի որ օրվա առաջին կեսին այդ սնունդն ավելի հեշտ է յուրացվում:

Դա կպահպանի էներգետիկ հավասարակշռությունը և ստամոքսը դատարկ չի թողնի: Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Գիտնականներն ապացուցել են, որ հունական ընկույզը բարելավում է անոթների մակերեսի բջիջների շերտի աշխատանքը:

Կոսմետոլոգիայում օգտագործվում է հունական ընկույզի յուղը, այն կիրառում են ոչ միայն բժշկական նպատակներով, այլև կոսմետիկ, քանի որ այն երիտասարդացնող ազդեցություն ունի մաշկի վրա, ամրացնում է մազերն ու եղունգները:

Դրա հիմքով պատրաստում են հակաբորբոքային դիմակ, որը հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար: Այդ յուղը շատ հեշտությամբ է ներծծվում, մաշկը դարձնում է մետաքսանման և վերականգնող հատկություն ունի:

Օրգանիզմը հարստացնում է յոդով: Յոդի բարձր պարունակությունը բացատրում է հունական ընկույզի օգտակարությունը վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Ինչպես գիտենք, յոդը կարգավորում է նյութափոխանակությունն օրգանիզմում, առանց դրա մեր կյանքը հնարավոր չէ: Ավելի շատ հունական ընկույզ ուտել խորհուրդ է տրվում գրանիտի առկայությամբ տարածքներում և բարձր ճառագայթային ֆոնով գոտիներում ապրող մարդկանց:

Ընկույզի բարձր կալորիականությունը վտանգավոր է մի մեծ աման ուտելու դեպքում, ինչը գործնականում անհնար է, քանի որ այս մթերքը շատ հագեցնող է: 3-5 ընկույզը բավարար է օրգանիզմին և կազմվածքին օգնելու համար. հունական ընկույզը լավացնում է նյութափոխանակությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *