Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անոն) հետվիրահատական փուլն հաղթահարելուց հետո, ահա թե ինչպիսի լուսանկարներ է հրապարակում. ՖՈՏՈՇԱՐՔ

Հետաքրքիր Շոու բիզնես

Անցնող տարին ինչպես շատ-շատերի, դերասանուհի Նարինե Ոսկանյանի համար ևս բավականին բարդ ու հակասական տարիներից էր։ Դերասանուհին, որին շատերը Պուզա Անո անունով են ճանաչում, նախորդ տարի հիվանդացել էր։

Նրա հիվանդության բուժումը բավականին թանկ վիրահատությամբ էր հնարավոր հաղթահարել, իսկ դերասանուհին չուներ այդ գումարները։

Նա որոշում է դիմել իր հանդիսատեսին, որի համար տարիներ շարունակ ջանացել ու հետաքրքիր կերպարներ է կերպավորել։

Շատերը կհիշեն, որ դերասանուհին անցնող ամռանն ուղիղեթերային միացմամբ դիմել էր իր հանդիսատեսին, իր մասին մտահոգվող մարդկանց՝ օգնության խնդրանքով։

Նրա զանգին անմիջապես արձագանքել են շատերը և բարերարների շնորհիվ ընդամենը ժամերի ընթացքում հնարավոր է եղել հավաքել անհրաժեշտ գումարը։

Դերասանուհին հաջորդ օրն իսկ ենթարկվել է վիրահատության։ Դրանից հետո նա շնորհակալական խոսքով դիմել էր իրեն օգնողներին և իր մասին անհանգստացողներին՝ շնորհակալություն հայտնելով։

Դրանից հետո դերասանուհին միառժամանակ լուռ էր։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել իր սիրելի գործընկերներ Աշոտ Ղազարյանի, Ջուլիետա Ստեփանյանի և Ջուլիետա Բաբային հետ Վերոնա համալիրից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *