Բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած եւս մեկ պայմանագիր

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը, բացի հայտնի երկու փաստաթղթերից, այլ փաստաթուղթ ստորագրե՞լ են՝ առանց ՌԴ միջնորդության, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը.

«Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։

Եվ բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը։

Եվ դա կրկին միակ պայմանավորվածությունն է», պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասելով, որ նման հարցերը չարժե քննարկել հարցուպատասխամի ձեւաչափով։

Փաստացի, փոխվարչապետը հաստատեց երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառման մեջ նշված փաստը, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանագիր է ստորագրել Սյունիքի ճանապարհների վերաբերյալ:

Աղբյուր՝ Lragir.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *