Լիլիթ Կարապետյանն իր սևամորթ ընկերոջ հետ կրքոտ համբույրի լուսանկարներ է հրապարակել

Շոու բիզնես

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել իսպանացի սևամորթ մոդել Սուկիեր Վալեյոյի հետ։ Ամենայն հավանականությամբ մոդելն Հայաստան է եկել աշխատալու այն ակումբում, որտեղ Լիլիթն է աշխատում։ Ինչպես երևում է նրա հրապարակած տեսանյութերից, նրան Հայաստանում շատ ջերմ են ընդունել։

Ոչ վաղ անցյալում շուրեր էին շրջանառվում երգչուհու և Վազգեն Սարգսյանի սիրային կապի մասին։ Երգչուհին հաստատել էր այդ լուրը և նաև նշել է, որ Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր իրենց կապին, քանի որ մայրն ուրիշ աղջկա էր ուզում տեսնել որդու կողքին… Լիլիթ Կարապետյանի պատմությանն անդրադարձել են Վազգեն Սարգսյանի հարազատները։

Մասնավորապես նրա եղբոր աղջիկը՝ Նոնա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասեմ, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։

Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր… Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք և 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»։

Պատմությանն անդրադարձել է նաև Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Կարդացի երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի և իր «սիրո» պատմության մասին:

Ամենայն հարգանքով երգչուհու զգացմունքների նկատմամբ, բայց հիշեցի իմ ու Վազգենի վերջին հանդիպումը. -Հըն նխշուն, ո՞նցն ա…. -Չէ, շատ «ճանապարհ» ունի անցած… Վազգենը իրեն բնորոշ ծիծաղով ծիծաղեց, գրկեց գլուխս ու ասաց. -Փաստորեն դու այսքան մեծացել ես (15 տարեկան էի)….. Հետևությունները թողնում եմ ձեզ…..»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *