Էրիկը չի վերադարձել. նրա մորաքրոջը՝ Կարինային, սխալ տեղեկատվություն են հայտնել

Սահմանային լարվածություն

Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, ցավում եմ շատ, բայց, փաստորեն Էրիկի մորաքրոջը՝ Կարինային, սխալ տեղեկատվություն են հայտնել:

Հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա: Կարինան նոր հայտնեց, որ Էրիկենց խմբից մեկ այլ տղա է վերադարձածների հետ:

Ուրախ ենք բոլորի համար և սպասում ենք մյուսներին»:

Քիչ առաջ գերիների հերթական խումբը վերադարձավ հայրենիք: Պարզվեց ոչ թե 20-նն են, ինչպես, որ խոսվում էր, այլ հինգը:

Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝ Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի), Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի), Իսրաելյան Հովհաննես Գևորգի (Գյումրի), Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի), Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս):

Ցանկը թվարկելուց հետո դիմավորող մարդկանցից ոմանք վրդովվեցին, լսվեցին գոռոցներ.

«25 հոգու ցուցակ եք ասում, հինգ հոգու եք հետ բերում, արա: Ով ա ձեր ղեկավարությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *