Ժողովուրդը ուրանում է ազգի նվիրյալներին, ցավալի է.. Լևոն Արոնյանի ընկերուհին հայտարարությամբ է հանդես եկել

Հետաքրքիր

Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանն ապատեղեկատվություն է անվանել հայկական շախմատի առաջատարի մասին վերջին լուրերը:

«Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:

Հ.Գ. Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ համակարգիչ: Ցա վում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է ազգի նվիրյալներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Այվազյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արոնյանը մտածում է Հայաստանի հավաքականից ԱՄՆ-ի ընտրանի տեղափոխվելու մասին:

Նա իբր դժգոհ է, որ իրեն չեն տրամադրել գերհզոր համակարգիչ, որի շնորհիվ կարող էր լավ նախապատրաստվել Հավակնորդների մրցաշարին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *