Հադրութը՝ ռուսների վերահսկողության տակ. ինչ նոր զարգացումներ են եղել

Քաղաքականություն

Հադրութը կանցնի ռուսների վերահսկողության տակ. Բացառիկ մանրամասներ Հրապարակ թերթը գրում է. -Մի քանի օր է՝ Արցախից լուրեր ենք ստանում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։

Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։

Երեկ Վիտալի Բալասանյանի կուսակից, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը ասաց, թե ինքն էլ է Հադրութում տներ այրելու, քանդելու մասին խոսակցություններ «ժամանակ առ ժամանակ» լսել, բայց թե դա ինչ նպատակով է արվում, չի կարող ասել։

Մենք չգ իտենք՝ ռուսներին հանձնելու նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան, քանի որ այսօր էլ մեր արտաքին քաղաքականությունը վարում են Հ Հ պարտված, խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Մենք էլ ամեն կերպ փորձում ենք հասկանալ, թե ինչ են նրաանք մտածում Արցախի մասով»,- ասաց նա»:

Մի բան պարզ է. Վլադիմիր Պուտինն իր ռազմական ներկայությունն ապահովելով Արցախում՝ տեղում, արդեն հասկացել է, որ Ադրբեջանաթուրքական ներկայությունը Շուշիում և Հադրութում խ իստ վտանգավոր է անգամ խաղաղապահների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *