«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն…»․ Սոֆի Դևոյան

Շոու բիզնես

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։

Սոֆին կրում է մեջքը բաց ոսկեգույն եւ արծաթագույն երանգների երկարափեշ զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է վառ շպար։

Հրապարակմանը կից Սոֆին գրել է․

«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն… Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին։

Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան։ Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!

Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ. Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը…

Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *