Նուրբ ու փքուն բիսկվիթ՝ առանց ձվի. ընդամենը 3 հիմնական բաղադրիչից պատրաստվող

Խոհանոց

Ներկայացնում ենք շատ համեղ բիսկվիթի հետաքրքիր բաղադրատոմս, որը պատրաստվում է առանց ձվի:

Ստացվում է փքուն, հյութեղ ու փափուկ: Այն կարող եք օգտագործել նաև տարատեսակ տորթեր պատրաստելու համար: Ստացվում է արագ ու պարզ եղանակով:

Պահպանեք բաղադրատոմսը, միացրեք ֆանտազիան և բիսկվիթով ստեղծեք հրուշակեղենային գլուխգործոցներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ. 400գ ալյուր, 200մլ մածուն, 200գ շաքարավազ, 1թ.գ. սոդա, 7ճ.գ.+1թ.գ. ձեթ

Պատրաստման եղանակ. Առաջին հերթին գոլացնել մածունը, ցանկալի է գոլորշու վրա: Զգույշ եղեք, որ շատ չտաքանա: Ավելացնել սոդան և խառնել: Լցնել շաքարավազը և խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը: Ավելացնել ձեթը, այնուհետև մաղած ալյուրը:

Խառնել այնքան, որ առանց գնդիկների հարթ խմոր ստացվի: Ջեռոցի տապակին ձեթ քսել, ինչից հետո մեջը լցնել խմորը: Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և մեջը դնել տապակը: Թխել 30-35 րոպե: Փայտե չոփիկով ստուգել պատրաստ լինելը: Պատրաստի բիսկվիթը թողնել ցանցի վրա՝ մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *