Լավաշով հիանալի նախուտեստ, պատրաստեք և ուրախացրեք ընտանիքի անդամներին

Խոհանոց

Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ՝ Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ, Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ, Հավի կրծքամիս 700 գ, Խոզապուխտ 150 գ, Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ, Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:

Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև:

Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե: Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *