Նա շպատում էր, որպեսզի հանդիպի իր սիրած տղային, բայց հանդիպես այս միայնակ ու լքված փոքրիկին.. անչափ հուզիչ պատմություն իրական սիրո մասին

Հետաքրքիր

Աղջիկը շտապում էր ժամադրության՝ սեր գտնելու, բայց գտավ երեխա .. Ինչպե՞ս ձեռքից բաց չթողնել երջանկությունը, ինչպե՞ս հասկանալ, որ դա է ձեր ճակատագիրը: Քրիստինան գտավ իր երջանկությունը, քանի որ նա ուներ բարի և զգայուն սիրտ: Աղջիկը երեխային գտավ լքված տան մոտ ու որոշեց նրան տուն տանել: Եվ ահա, թե ինչ պատահեց նորածնի հետ։ Քրիստինան շտապում էր հանդիպման Վիկտորի հետ: Աղջկա սիրտը լի էր հուզմունքով. Դա նրանց առաջին ժամադրությունն էր: Նա ցանկանում էր իր ուրախությունը կիսել երիտասարդի հետ, քանի որ հաջողությամբ հանձնել էր քննությունները։ Աղջիկը երազում էր դառնալ բարձրակարգ բուժքույր և աշխատել քաղաքի լավագույն կլինիկաներից մեկում:

Նա որոշեց գնալ կարճ ճանապարհով, քանի որ շտապում էր և անցավ լքված շինհրապարակով: Այնտեղ տեսավ երկու տղա մանկական սայլակի մոտ։ «Դու այս երեխայի մայրն ես», — հարցրեց նրան տղաներից մեկը:

— Ոչ, նրա մայրը շուտով կգա, — պատասխանեց Քրիստինան և ցանկացավ շարունակել ճանապարհը: Բայց տղան չհանգստացավ ու ասաց.

— Մենք այստեղ մեկ ժամ կանգնած ենք, և ոչ ոք չի եկել: Հիմա ի՞նչ անենք, նա հավանաբար սառել է և սոված է:

Քրիստինան նայեց փոքրիկ երեխային, որը հրեշտակի էր նման: Աղջիկը սկսեց զննել մանկասայլակը։ Ծածկոցի տակ մի գրություն կար: Երբ կարդաց, հասկացավ, որ այս ուղերձն իր համար է …
Մի փոքր թղթի վրա բառերը գրված էին անհավասար ձեռագրով. «Լավ մարդիկ, ես հնարավորություն չունեմ մեծացնելու իմ որդուն: Ես հարազատներ չունեմ, իսկ երեխայի հայրը հրաժարվեց օգնել ինձ: Ես չգիտեմ, թե ինչպես եմ շարունակելու ապրել, բայց խնդրում եմ, որ որդուս լավ դաստիարակել, որ նա լավ մարդ դառնա և նման չլինի հորը։ Ես կաղոթեմ ձեզ համար »:

Քրիստինան մտածեց․ ի՞նչ է ասելու իր ծանոթներին, նույնիսկ եթե տղային տանի իր մոտ: Բայց աղջիկը որոշեց վերցնել երեխային: Քրիստինան որոշեց ոչինչ չթաքցնել Վիկտորից և համառոտ նկարագրեց այն ամենը, ինչ երեկ պատահեց իր հետ:

— Երեխային գտա փողոցում, հիմա փաստաթղթեր եմ հավաքում որդեգրման համար, — բացատրեց Քրիստինան: — Ես չէի ուզում անհանգստացնել քեզ իմ խնդիրներով։

— Գիտես, — ասաց Վիկտորը, — ես անուղղելի ռոմանտիկ եմ, երեկ ես ուզում էի քեզ ամուսնության առաջարկություն անել և մտադիր չեմ հրաժարվել քեզանից։ Ես երկար ժամանակ հետեւում էի քեզ, և հավատում եմ, որ այդպիսի գեղեցիկ ու նուրբ աղջիկը չպետք է միայնակ երեխա մեծացնի:

Քրիստինային զարմացրեց տղայի պատասխանը: Երեկ մայր էր դարձել, իսկ այսօր՝ ամուսնության առաջարկություն է ստանում։ Մի քանի րոպե մտածելուց հետո աղջիկը պատասխանեց «Այո»:
Որդեգրման գործընթացն էլ ավելի արագ ընթացավ, երբ նա տրամադրեց իր ամուսնության վկայականը: Ամուսիններն իրենց որդուն անվանակոչեցին Դանիել: Վիկտորն ու Քրիստինան ամուր ընտանիք կազմեցին, իսկ Դանիելի դաստիարակությունը նրանց ընտանիքն էլ ավելի ամրացրեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *