Որ դեպքերում և ում է կտրականապես արգելված ձու ուտել. մասնագետի խորհուրդը

Օգտակար

Հավկիթները համարվում են օգտակար մթերք՝ սպիտակուցների եւ օգտակար միկրոտարրերի բարձր պարունակությամբ։ Բայց որոշ հի վանդությունների դեպքում ձու ուտելը ցանկալի չէ, հավաստիացնում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

«Գոյություն ունի անհատական անմարսողություն, մարդկանց մոտ բավական հաճախ ալերգիա է լինում։ Ձու չի կարելի օգտագործել նաեւ նրանց, ովքեր խիստ բարձր խոլ եստերին ունեն։ Մի կողմից՝ ձվի մեջ կա լե ցիտինով կոմպենսացված խո լեստերին։ Առողջ մարդու վրա ձուն որեւէ բացասական ազդեցություն չի գործում, քանի որ լե ցիտինը թույլ չի տալիս, որ այն նստվածք տա անո թների պատերին, բայց հիվանդ մարդը ձվի դեղնուցն արդեն խիստ զգո ւյշ պետք է օգտագործի»,- ասել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ ան ոթները ախտահարված են նաեւ դ իաբետով պացիենտների մոտ, ուստի նրանց նույնպես արժե սահմանափակել ձվի օգտագործումը։

Ձուն կարող է վնասակար լինել նաեւ նրանց համար, ովքեր տա ռապում են ենթաս տամոքսային գե ղձի բոր բոքմամբ եւ թթվային ռեֆլյուքսով. ձվի օգտագործումը կարող է առաջացնել այս հի վանդությունների սրացում։ Ձվի դեղնուցը ունի լեղամուղ ազդեցություն, ուստի չարժե չարաշահել այն լե ղաքարային հի վանդության ժամանակ։

Ինչ վերաբերում է թթվային ռեֆլյուքսին, ապա ձուն խստորեն հակացուցված չէ, պարզապես կարեւոր է չուտել այն ընթրիքին (ոչ ուշ, քան քնից 3 ժամ առաջ), քանի որ հորիզոնական դիրքում կերակրափող թթվի արտազատման ռի սկը մեծանում է։

Սննդաբանի խոսքով՝ մինչեւ մեկ տարեկան երեխաներին չի կարելի ձու տալ, իսկ մեկ տարեկանից հետո կարելի է տալ դեղնուցի մեկ քառորդը։

Քանի որ սպիտակուցն ու դեղնուցը տարբեր սննդային արժեք եւ սննդակազմ ունեն, սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս հետեւյալ հարաբերակցությունը՝ 1 դեղնուց եւ 3 սպիտակուց։ Այսպիսի ձվածեղը չի վնասի եւ լավ կկշտացնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *